Ավանդազրույցներ լավաշի մասին
Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։
Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.
— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:
Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.
— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:
Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:
Գրտնակը խմորը բացող հարթ փայտիկ է, որով բարակեցնում են խմորը: Հայկական խոհանոցում այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, առանց որի անհնար է թխել հայոց նրբահամ լավաշը:
Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու էտ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:
Թոնիրը որպես ջեռոց, ջերմամշակման գործիք՝ հայկական խոհանոցի առաջին գործիքներից է: Այն, ինչ պատրաստվում է կճուճեղենում ու գետնի մեջ փորված թոնրում, հայկական ծագում ունի։ Գետնափոր թոնիր ունեցել են միայն հայերը։ Թոնիրը տարբեր ազգեր են փոխառել հայերից, սակայն դրա ծիսական նշանակությանը տեղյակ են միայն հայերը:Հայերը թոնիր օգտագործել են դեռևս հազարամյակներ առաջ: Արևապաշտության շրջանում թոնիրը համարվել է Արևի խորհրդանիշը Երկրի վրա:Հեթանոս հայերը թոնիրը նմանեցրել են գետին մտնող՝ մայր մտնող արևի հետ։ Հայ կանայք ամեն անգամ հաց թխելիս կամ կերակուր պատրաստելիս խոնարհվել են նրա առաջ, որընշանակել է նաև խոնարհում աստվածության առջև:
Ավանդական ընտանիքներում թոնիրը միշտ նույնացվել է օջախի հետ: Գաղտնիք չէ, որ հնում հայ գերդաստանը ապրել է մի հարկի տակ, որի մեծ սենյակի կենտրոնում, որպես կանոն, եղել է թոնիրը: Թոնրի մոտ ամուսնանում էին, երեխա կնքում, նրա շուրջը հավաքվում թե՛ ճաշի ժամին, թե՛ հավաքույթների, թե՛ հանգստի ժամանակ:
В зоопарке
թթվային հանելուկ
Մկների ժողով
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց մի պատվավոր մուկ եմ
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Մեջը զնգոց. Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
II
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
―
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբօ, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ: Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
― Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Ճամփորդություն դեպի կոմիտասի թանգարան
Մենք դասարանով ճամփորդել, ենք կոմիտասի թանգարան։ Նախապես մեզ կոմիտասի մասին պատմել, եին։ Ես անհամփեր սպասում, էի ճամփորդության։ Մենք տեսել եինք ոնց կոմիտասը մնաց 20 տարի, հիվանդանոցում։ Հետո մենք տեսանք ինչպես եր ինքը նամակ, գրում իր ընկերների։ Ու հետո տեսանք ինչպես եր ինքը թաքնվում ծառերի, հետև և լսում եր մարդկանց երքերը ու գրում։ Հետո մենք տեսանք ինչպես նա շատ ընկերասեր և կատակասեր եր։ Ու տեսանք որ շատ լավ եր երքում։ և տեսանք ինչպես նա երգեր եր գրում։



