January 21

Դդմահեքիաթ

Լինում է չի լինում մի դդմիկ։ Այտ դդմիկը մտացում էր, որ մի օր նա կդառնա մի մեծ դդում։ Հետո գալիս է գյուղացին և ասաց։ Էս դդումը երբ է մեծ դառնալու։ և երկու տարի ժամանց ու դդմիկը էլ դդմիկ չե նա մեծ դդում է։ Ու էլի գալիս է գյուղացին և ասաց։ Վերչապես այս դդմիկը դարցավ դդում։ Հիմա քաղեմ տանեմ ղափամա էփեմ։ և հետո քաղեց տարավ իրա տուն և էփեց ղափամա ու կերավ։

January 20

Իմ մեդիահմտությունները

Ես շատ եմ սիրում համակարգիչը, որովհետև դրա օգնությամբ կարող եմ և՛ սովորել, և՛ խաղալ։ Դասերի ընթացքում ես սովորել եմ տարբեր մեդիահմտություններ, որոնք ինձ շատ են դուր գալիս։

Ես կարողանում եմ աշխատել Word ծրագրով․ այնտեղ գրում եմ պատմություններ ու առաջադրանքներ, փոխում եմ տառերի գույներն ու չափերը, որ իմ աշխատանքները գեղեցիկ լինեն։ Paint և 3D Paint ծրագրերով ես շատ լավ նկարում եմ։ Ես սիրում եմ գունավորել, ստեղծել իմ պատկերները, իսկ 3D Paint-ում նկարները կարծես կենդանանան։ Նկարչությունն իմ ամենասիրած զբաղմունքներից մեկն է։

Ես նաև կարողանում եմ պատրաստել հետաքրքիր շնորհանդեսներ PowerPoint ծրագրով։ Սլայդների մեջ ավելացնում եմ նկարներ, գույներ ու գեղեցիկ ձևավորումներ, որ ներկայացումը չձանձրացնի։

Ես ունեմ իմ էլեկտրոնային հասցեն, որի միջոցով կարող եմ նամակներ ուղարկել, ստանալ և իմ պատրաստած աշխատանքները փոխանցել ուսուցչիս։

Ես ունեմ նաև անհատական բլոգ, որտեղ գրում եմ տարբեր թեմաներով նյութեր, ավելացնում նկարներ և կիսվում իմ մտքերով։ Ինձ շատ է դուր գալիս բլոգավարությունը, որովհետև ես ինձ իսկական բլոգեր եմ զգում։

Վերջերս ես սովորել եմ նաև նոր մեդիահմտություններ։ Ես կարողանում եմ ստեղծել QR կոդ, որի միջոցով կարելի է արագ բացել հետաքրքիր նյութեր։ Բացի այդ, ես ստեղծում եմ Kahoot խաղեր, որտեղ հարցերը վերածվում են զվարճալի խաղի։

Այս բոլոր մեդիահմտությունները ինձ օգնում են զարգացնել երևակայությունս, ավելի հետաքրքիր սովորել և վստահ օգտագործել տեխնոլոգիաները։

January 15

<<Մարդուկ ջարդուկ ներկայացում>>

Բարև ձեզ ես Նարեկն եմ։ Ու ես հունվարի 13ին գնացել եմ իմ դասարանով մարդուկ ջարդուկ ներկայացումը նայելու։ Ես նայեցի ներկայացումը ու շատ լավն էր իմ կարցիքով։ Ես կուզեի էլի նայեի էտ ներկայացումը։

January 9

Հայկական զարդանախշ

Ժամանակի ընթացքում հագուստը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, սակայն կան ընդհանուր բնորոշիչներ, որոնք անփոփոխելի են մնացել: Նույնիսկ օտար փոխառությունների դեպքում հայերը ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել գույների, ձևերի և ներդաշնակության մեջ: Տարազի յուրահատկություններից են ընտրված գույները և զարդանախշերը: Այս երկու բնորոշիչներով կարելի է նաև նկարագրել հայկական գորգերը: Տարազային համալիրը բաղկացած է մի քանի մասերից, որոնք լրացնում են մեկը մյուսին՝ կապվում իրար հետ զարդարման միջոցով: Տարազային համալիրի առանձին մասերի զարդանախշերին մենք հանդիպում ենք հայկական գորգերում, որը խոսում է այս երկու մշակույթներում պահպանված նախշերի իմաստաբանական նույնության և կապի մասին: